Թուրքիան հրաժարվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ եռակողմ հանդիպման գնալ
Թուրքիան մերժել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ այսօր եռակողմ հանդիպում ունենալու մասին ՆԱՏՕ-ի առաջարկը ու կրկին պահանջել, որ սկանդինավյան երկրները նախ իր առաջադրած խնդիրները լուծեն։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Անկարան պնդել է, որ մինչ եռակողմ բանակցություններին համաձայնելը Ստոկհոլմն ու Հելսինկին հստակ առաջարկներ ներկայացնեն ահաբեկչության մասին Թուրքիայի առաջ քաշած մտահոգությունների վերաբերյալ։ Այս պայմաններում, ըստ աղբյուրի, ՆԱՏՕ-ում որոշել են ամեն երկրի հետ առանձին երկկողմ բանակցություններ անցկացնել։
Նախատեսվում էր, որ հանդիպմանը պետք է ներկա լինեին Թուրքիայից, Շվեդիայից ու Ֆինլանդիայից բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ՆԱՏՕ–ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հանդիպման համակարգողը պիտի լիներ։
«Դաշինքի պաշտոնյաներ կազմակերպած եռակողմ հանդիպումը մեր նախատեսած «հիմնական նպատակն» էր, սակայն մենք դեռ դրան չենք հասել»,- աղբյուրին ասել է ՆԱՏՕ–ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Վերջինս ընդգծել է Թուրքիայի դժկամությունն ուղղված եռակողմ հանդիպմանը մասնակցելուն ու նշել, որ Անկարայի՝ սկանդինավյան երկրներին ուղղված պահանջների վերաբերյալ հստակություն պակաս կա։
«Մենք առայժմ խուճապի չենք մատնվում կամ հուսահատ անհանգստություն չունենք»,- նշել է ՆԱՏՕ-ից կրկին անանուն աղբյուրը, որը հավելել է՝ քննարկվում է համաձայնագրի դիվանագիտական տարբերակները, որի դեպքում Թուրքիան կհրաժարվի սկանդինավյան երկրների անդամակցությանն իր առարկություններից։
Նշենք, որ Financial Times-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Թուրքիայի ԱԳՆ-ի ու ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակներից, սակայն չի դա նրան հաջողվել։
Sputnik Արմենիա