2022-06-16 10:53
Լրատվական գործակալություններ
Շոլցը, Մակրոնն ու Դրագին մեկնել են Ուկրաինա
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինա են հասել գնացքով: Տեղեկությունը հայտնում է «RaiNews24» հեռուստաալիքը։
Լուսանկար է հրապարակվել, որում Դրագին, Մակրոնն ու Շոլցը զրուցում են ոչ պաշտոնական մթնոլորտում։
Ինչպես գրում է իտալական «La Repubblica» թերթը, քաղաքական գործիչները գնացք են նստել Լեհաստանում։
Հիշեցնենք` շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետն այցելելու են Ուկրաինայի մայրաքաղաք։
Sputnik Արմենիա