Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ԱՆՆԱՆ ՉԳԻՏԻ․ ԹԵ ՆԻԿՈԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈՒ Է ԿԱՆԳՆԵԼ ՀԵՆՑ ԻՐ ՎՐԱ
Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակման տեղեկությունը, տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ Վճռաբեկ դատարանում:
Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:
Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային՝ պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:
Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածուն և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:
Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն»,- գրել է Արսեն Բաբայանը: