«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ», ԿԱՄ «ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ» ՏԱՐՈՂՈՒՆԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ…

Կապիտուլյանտը ոտք է դրել Տեր-Պետրոսյանի սայթաքուն ուղի

Նախօրեին 2021թ. բյուջեի կատարողականին նվիրված խորհրդարանական նիստի ամբիոնից իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը բազմիցս կրկնեց այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՀՅԴ-ն բազմիցս ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: Նրա խոսքերով, երկրորդ և երրորդ նախագահները բանակցություններ են վարել կարգավորման շուրջ՝ հիմք ընդունելով Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, իսկ ՀՅԴ-ն պաշտոններ է զբաղեցրել երկու նախագահների կառավարություններում, ուստի կիսում է նրանց դիրքորոշումը:

Իբրեվ ապացույց, Փաշինյանը հնչեցրեց հետեվյալ արտահայտությունը. «Եթե Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ էր վարում Մեղրին Լաչինի, Ստեփանակերտի և Շուշիի հետ փոխանակելու շուրջ, ապա նշանակում է, որ նա Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք»: Այս առիթով ուզում եմ հիշեցնել ՀՅԴ Բյուրոյի անդամ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի քրեստոմատիական արտահայտությունը. «Մենք չենք փոխանակում հայկական տարածքները հայկական տարածքների հետ»։ Սա հիշատակեցինք հընթացս, փոխանակման օրակարգով իբր տեղի ունեցած բանակցությունների առնչությամբ։ Ինչքա՞ն կարելի է Աշոտ Մանուչարյանի այդ զառանցանքը ներկայացնել իբրև վերջին ատյանի ճշմարտություն։

Փաշինյանն իր ելույթում բազմիցս կրկնեց նախագահների ազգանուններն ու կուսակցության անվանումը, ինչից բխում է այն եզրահանգումը, որ կապիտուլյանտը ոտք է դրել իր քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանի սայթաքուն ուղի, ուր որ է կհնչեցնի ՀՅԴ-ն փակելու որոշում, իսկ այժմ դիտարկենք փաստացի, որպեսզի ընթերցողը հասկանա. գործընթացը սկսվել է…

Պատասխանելով «Գոլոս»-ի այն հարցին, թե կապ կա՞ արդյոք «Երկիր Մեդիայի» հասցեին Տիգրան Հակոբյանի քննադատության և հեռուստաալիքի ղեկավարին ձերբակալելու փորձի միջև, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանն ընդգծեց, որ ձերբակալության փորձը գնահատում է իշխանությունների գործունեության ընդհանուր համատեքստում: Հեռուստաալիքի ղեկավարի խոսքերով՝ նախաձեռնությունը բխել է վերևից։

Հակոբյանը տեսախցիկների առջև բացասաբար էր արտահայտվել Ֆրանսիայի հրապարակից ուղիղ հեռարձակում վարող հեռուստաալիքի գործունեության մասին։ Քննադատությունը ժամանակային առումով համընկավ հեռուստաալիքի ղեկավարի աշխատասենյակ ԱԱԾ չորս աշխատակիցների ներխուժման հետ։ Ռեժիմը փորձեց «փակել» Եսայանին երկամյա վաղեմության գործով։ Ընդդիմադիր շրջանակներում շատերն ասում են, որ «Երկիր Մեդիայի» ղեկավարը հրաշքով է խուսափել կալանքից՝ այն բանի շնորհիվ, որ իր գործը բաժին չի ընկել «վնգստացող» դատավորի։ Ավելի վաղ, ոչ առանց ռեժիմի վերնախավի մասնակցության (այդ վարկածը բազմիցս շրջանառվել է ԶԼՄ-ներում) դադարեցվել էր «Արմնյուզ» ընդդիմադիր հեռուստաալիքի գործունեությունը, որն ուղիղ եթերում հեռարձակում Էր բողոքի ակցիաները

Այն մասին, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերածնում է պանծալի ավանդույթները, այսօր խոսում են շատերը։ Հակառակ դեպքում ընդգծված անտարբերություն չէր ցուցաբերի ընդդիմադիր տրամադրված գործիչների հասցեին հնչող ստի և սպառնալիքների բուռն հեղեղի նկատմամբ։ Այդ հեղեղը չի դադարում իշխանության հաշվեկշռին նստած հեռուստաալիքների եթերում։ Հակոբյանը, բնականաբար, լսում ու դիտում է Գնել Սարգսյանի հեղինակային ծրագիրը (որը ծայրահեղ է իր նողկալիությամբ), սակայն տուգանքներն այնքան էլ շատ չեն, որքան պետք է լինեին։ Այդ խոսող գլուխը՝ չսափրած երեսով ու սղալած մազերով, իշխող ռեժիմի դեմքն է: Ավելի ճշգրիտ արտացոլում անհնար է գտնել, Գնելը իշխանության խմբապատկերն է, դրա ամենաճշգրիտ դիմանկարն ու առավել իրատեսական արտացոլանքը։ Այդ խմբապատկերում պետք է զետեղել նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի և Մարիա Կարապետյանի լուսանկարները…

Այդ խոսող գլխին ոչ մի դեպքում չի կարելի մեկուսացնել եթերից, այն պետք է խոսի։ Այդ հեռարձակումը պետք է դարձնել շուրջօրյա, քանի որ այն ամենը, ինչ ժայթքում է դրա բերանից, հենց ռեժիմի փիլիսոփայությունն է, գաղափարախոսությունն ու նսեմ ճշմարտությունը։ Նա մշտապես պետք է հիշեցնի մարդկանց, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին

Եսայանին կալանավորելու փորձը հաստատեց ավելի վաղ հրապարակված կանխատեսումներն այն մասին, որ մոտ ապագայում ռեժիմի բռնաճնշումները կտարածվեն լրատվամիջոցների վրա: ԶԼՄ-ների ազատությունը վաղուց կորցրել է արդիականությունը ոչ միայն Հայաստանում, այլև «քաղաքակիրթ աշխարհում»։ Որքա՜ն շահեկան էր դիտվում Հակոբյանը մինչև 2018 թվականը՝ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելիս։ Ինչպիսի՜ թարմ գաղափարներ, իշխանությանը հասցեագրված քննադատական արտահայտությունների ինչպիսի՜ ազատություն... Եվ ախր ոչ ոք դրա համար չի փորձել ձերբակալել նրան, ձերբակալել են դրանից շատ առաջ և այլ առիթով…

«Մենք հո ահաբեկիչներ չենք...»

Այսօր Պետրոսը Հանրային հեռուստաալիքով միանգամից հազախեղդ կանի բոլոր նրանց խոսքը, ովքեր կհամարձակվեն կոշտ քննադատությամբ հանդես գալ ռեժիմի պարագլխի հասցեին։ Փաշինյանը չի հանդուրժում իրեն հասցեագրված չնչին իսկ քննադատություն, փոխարենը բարձր է գնահատում քննադատությունն ընդդիմադիր լրատվամիջոցների, հատկապես բողոքի փողոցային ակցիաներն ուղիղ եթերում հեռարձակող «Երկիր Մեդիայի» հասցեին։

ՄԻ ԽՈՍՔՈՎ, ՀԱԿՈԲՅԱՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵՑԻՆ ՅՈՒՐԱԺԱՄԱՆԱԿ։ Եթե վաղը քաղաքացիական հագուստով ու ԱԱԾ վկայականներով մարդիկ ներխուժեն այլ լրատվամիջոցների ղեկավարների աշխատասենյակ, ապա վստահ չեմ, թե Հակոբյանը ձայն կբարձրացնի ի պաշտպանություն խոսքի ազատության։ Դե, ինչպե՞ս կարողացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չդատապարտել ԱԱԾ թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի բռնությունը օպերատորի և լրագրողի նկատմամբ:

Մերօրյա ամենահանրաճանաչ փիլիսոփա Նոամ Խոմսկին (Չոմսկի) օրերս դատապարտել է ԱՄՆ-ի տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ ամերիկյան ԶԼՄ-ները հասարակությանը չեն տեղեկացնում Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի դիրքորոշման մասին: Ամերիկացիներին հասանելի է միայն իշխող աշխատակազմի դիրքորոշումը, իսկ դա նշանակում է, որ նրանց պարտադրում են սուտն այն մասին, որ ոչ թե ուկրաինացիները, այլ ռուսներն են գնդակոծում Դոնեցկի խաղաղ թաղամասերը։ Խոմսկին խոստովանել է, որ Թրամփի օրոք այդպես չէր...

«Մենք հո ահաբեկիչներ չենք, որ գնդակոծենք բնակելի թաղամասերը»,- հայտարարել է Զելենսկին՝ հավաքական Արևմուտքից պահանջելով ծանր սպառազինության հերթական խմբաքանակը: Պաշտոնական Փարիզը, բնականաբար, տեղյակ է, թե ով և ինչ նպատակով է գնդակոծում Դոնեցկը, Դոնբասը, Մակեևկան և այլ քաղաքները արգելված ֆրանսիական կասետային արկերի կիրառմամբ, Բայց ֆրանսիական ԶԼՄ-ներն այս օրերին գրում են «ռուսների բարբարոսության» մասին։ Սա արդեն «հավաքական Գեբելս» չէ, սա զինված հակամարտությունների պայմաններում իրավիճակի կառավարման ՆԱՏՕ-ի մեթոդաբանությունն է։ ԱՄՆ-ի ու Եվրոպայի զինվորական ակադեմիաներում դասախոսությունները ապագա սպաների մոտ հատուկ վերաբերմունք են ձևավորում քաղաքացիական բնակչության հանդեպ։

Դա ռասայական սելեկցիայի տեսություն չէ, դա առավելագույն արդյունավետության տեխնոլոգիա է՝ հիմնված այն բանի վրա, որ կանանց, երեխաների և տարեցների ոչնչացումը շատ ավելի արդյունավետ է հասարակության ահաբեկման համար, քան իրական ռազմական նվաճումները: Խաղաղ բնակիչների մահվան պատկերը կարող է շատ ավելի արագ ու արդյունավետ սարսափեցնել, քան ցանկացած գրագետ զորաշարժ։ ՆԱՏՕ-ի այս տեսության հեղինակները հիմք են ընդունում այն, որ զինվորը խաղաղ բնակիչներից ավելի թանկ արժե, իսկ տեղեկատվական աշխարհը պահանջում է որակապես այլ մոտեցումներ, քան նախորդ դարում։ Այսօր հեռուստատեսության և համակարգչի էկրանին տեսած գեթ մեկ պատկերը կարող է ավելին անել, քան քաղաքագետների և փորձագետների մի ամբողջ բանակի ելույթը։

Հաշվի առնո՞ւմ է արդյոք այդ տեսությունը ՈՒԶՈՒ-ի զինծառայողի հոգեվիճակը, որը գիտի, որ արկերով հարվածում է ծննդատանը։ Իսկ հայ ոստիկանի՞ հոգեբանությունը, որը հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հարվածներ էր հասցնում երեխան գրկին կնոջը։

Ծնունդով՝ ԶԼՄ-ների դեմ ՀՀՇ-ական արշավանքներից

Աշխարհը հետևում Էր Քաբուլի օդանավակայանում ՆԱՏՕ-ի զինվորների գործողություններին՝ ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների փախուստի ժամանակ: Թե ՆԱՏՕ-ի զինվորների ձեռքով քանի կին ու երեխա զոհվեց Աֆղանստանից հեռանալ փորձելիս, ոչ ոք ստույգ չգիտի, բայց հաշիվը տասնում է հազարների...

Հեռուստաալիքի հասցեին Հակոբյանի քննադատության եվ դրա ղեկավարին կալանավորելու փորձի միջև, անկասկած, կապ կա: Տողերիս հեղինակը չի հավատում նման զուգադիպությունների՝ ռեժիմի պարագլխի ջանքերի խորապատկերին, ուղղված ընդդիմադիր պարբերականների լռեցմանը։ Հակոբյանը «ծնունդով» ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ ՀՀՇ-ական արշավից է, նա հիշում է թե՛ ջարդարարությունը «Հայլուր»-ի խմբագրությունում, թե՛ «Ուրբաթ»-ի խմբագրության հրկիզումը, թե՛ «Գոլոս»-ն արգելելու Տեր-Պետրոսյանի փորձերը։

Ըստ երևույթին, ամեն ինչ կրկնվում է, ակնհայտ են հարձակումները ՀՅԴ-ի վրա՝ Նիկոլի անմիջական հրահանգով։ ՀՀՇ-ի կառավարման տարիներին լինելով պաշտոնական թերթի խմբագիր՝ Հակոբյանը ջախջախիչ հոդված էր գրել մի լրագրողի մասին։ Հալածվող սուբյեկտի վերաբերյալ Հակոբյանն օգտագործել էր «ստորություն անել» արտահայտությունը։ Շատ տարողունակ բնորոշում է։ Առհասարակ Հակոբյանի հարաբերությունները լրագրողների հետ հեշտ չէին դասավորվում. օրինակ, Հովհաննես Գալաջյանը՝ «Իրավունք» թերթից, մի անգամ Հակոբյանի հետ կռիվ է սկսել հենց նախագահի նստավայրում…