2022-06-17 09:04
Լրատվական գործակալություններ
Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային ԵՄ անհապաղ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիև, որտեղ հանդիպելու են Զելենսկիի հետ։
Live24.am