Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը, ընդգծել է երկրի ղեկավարը։
Նրա խոսքով, այսօր կառավարությունը պետք է ընդունի այդ կարևոր որոշումը՝ «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի և Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև որոշակի միջազգային պայմանագրեր դադարեցման մասին» որոշումը:
Նախարարների կաբինետի ծրագրված որոշման կապակցությամբ Ուկրաինան 2022 թվականի հուլիսի 1-ից մուտքի վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, ընդգծել է Զելենսկին, տեղեկացնում է News.am-ը։