Մեծ Բրիտանիայի վարչապետը Կիևում կրկին հանդիպել է Զելենսկու հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ուրբաթ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը նրա երկրորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի բռնկումից հետո, հայտնում է Reuters-ը։

Ջոնսոնը, ով ակտիվորեն աջակցում էր Զելենսկուն, համատեղ լուսանկար է հրապարակել Ուկրաինայի նախագահի հետ՝ այն այսպես մեկնաբանելով. «Պարոն նախագահ՝ Վլադիմիր, լավ է լրկին լինել Կիևում»։

Հանդիպումը գաղտնիացվել է անվտանգության նկատառումներից ելնելով և Ջոնսոնի կողմից Զելենսկուն աջակցության վերջին ցուցադրությունն է, տեղեկացնում է News.am: