2022-06-18 08:47
Լրատվական գործակալություններ
Միկա Բադալյանի կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց
Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մասնակի է բավարարել դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։
«ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,- ասված է գրառման մեջ։
Sputnik Արմենիա