2022-06-18 11:38
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ում լույս կտեսնի Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը
Ռուսաստանի Դաշնությունում լույս կտեսնի քաղաքագիտության դոկտոր, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» նոր գիրքը։
Գրքում Վիկտոր Սողոմոնյանը քննարկում է ժամանակակից հասարակության էկրանավորման քաղաքական տեսանկյունը, վերլուծում է հայտնի քաղաքական գործիչների նախընտրական արշավների ընթացքը և առաջարկում է անսպասելի հայացք քաղաքականությանը որպես սյուժե:
Նշենք նաև, որ օրերս Վիկտոր Սողոմոնյանը գրքի մասին զրուցել է Սպարտակ Սեյրանյանի «Սինթեզ» հաղորդման ժամանակ:
Գրքի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կարող եք ծանոթանալ այստեղ:
News.am