2022-06-20 09:23
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի և Իսրայելի նախագահները բանակցություններ են վարել
Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:
Թուրքիայի և Իսրայելի նախագահները պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև երկխոսությունը, «պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության»:
Աղբյուրի համաձայն՝ Իցհակ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերի համար»։
Sputnik Արմենիա