Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ԲԱԺԱՆՈՂՆԵՐ ԳՈՀ Ե՞Ք

Տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին, վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:

Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գոհ ե՞ք»,- գրել է նա:

News.am