Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԻՆ ՉԵՆ ԴԻՄԱԴՐՈՒՄ, ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ, ԻՍԿ ՆԵՐՍՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՎՐԱ ԿՐԱԿՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՈՒՄ

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր:

Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար: Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում: Ձեր ստեղծած ներքին ատելությանը ուզեք, չուզեք վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք:

Yerevan Today