2022-06-20 19:29
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Այսօր սպասվում է կառավարությունների ղեկավարների նեղ, իսկ հունիսի 21-ին՝ ընդլայնված կազմով նիստը: