«ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՔՊ ԳՐԱՍԵՆՅԱԿ, ԱԱԾ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժումը շտապ հավաք է հրավիրել:

 

«Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:

Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:

Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»,-գրել է Գեղամ Մանուկյանը:

Yerevan Today