ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն թույլ չի տվել հատուկ չվերթի ժամանումը Ռուսաստանից

ԱՄՆ-ն չի թույլատրել Ռուսաստանի պետական ավիացիայի հատուկ չվերթի ժամանումը՝ արտասահմանյան կառույցների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու համար։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ամերիկյան կողմը շարունակում է համակարգված կերպով քանդել երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ անմխիթար վիճակում են։ Վաշինգտոնն աչքի է ընկել մեր երկրի նկատմամբ հերթական թշնամական քայլով՝ ԱՄՆ ժամանելու թույլտվություն չտալով Ռուսաստանի պետավիացիայի հատուկ չվերթին, որը պետք է հայրենիք տեղափոխեր ռուսական արտասահմանյան կառույցների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին»,- ասված Է հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են նաև, որ ամերիկյան կողմի այդ քայլն անպատասխան չի մնա:

ՌԴ ԱԳՆ-ում փոխանցել են, որ ռուսական հատուկ ինքնաթիռի մուտքը մերժելու դեպքում անխուսափելիորեն կհետևեն հակազդեցություններ, այդ թվում՝ ոչ համարժեք բնույթի:

Sputnik Արմենիա