2022-06-23 14:57
Լրատվական գործակալություններ
Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեցին։ Այս մասին որոշումը հրապարակվեց այդ հարցով գումարված ԲԴԽ նիստում։ Անդամներից մեկը դեմ է եղել, մյուսները՝ կողմ, երեքը ներկայացրել են հատուկ կարծիքներ։
ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց որոշումը։
«Լիազորությունները դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով»,– ասաց Ջհանգիրյանը` հիշեցնելով, որ որոշումը կայացվել է մայիսի 18-ին Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում` ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքով։
Sputnik Արմենիա