Forbes․ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է՝ MCDONALD'S-Ը ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բացի Ալեքսանդր Գովորից՝ ռուսական McDonald's ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է ևս հինգ մարդ, պարզել է Forbes-ը։

Դիմողների թվում են ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզի գործընկերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Քայրաթ Բորանբաևը, Kismet Capital Group-ի ներդրող և հիմնադիր Իվան Տավրինը և Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։

Մայիսի 19-ին McDonald's-ը հայտարարել է ռուսական ակտիվների վաճառքի մասին։

Աղբյուրները Forbes-ին հայտնել են, որ վեց հավակնորդներից մեկը նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Նշվում է, որ նրա ընտանիքը ընտանեկան գրասենյակ ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը։ Թե նրանցից ով է եղել դիմողների թվում, հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը։

News.am