2022-06-24 11:55
Լրատվական գործակալություններ
Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով թռիչքները
«Fly Baghdad» ավիաընկերությունը հունիսի 23-ից սկսել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով թռիչքներ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ուղևորները կարող են այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Sputnik Արմենիա