ԵՄ-ն Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են, որ կշարունակեն օգնել Ուկրաինային ցանկացած հարցում, այդ թվում՝ ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։

Եվրամիության 27 երկրների ղեկավարների կողմից Բրյուսելում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ կառույցի կողմից պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ավելի է մեծացնելու ճնշումը Ռուսաստանի վրա:Եվրոպական խորհուրդը նաև կոչ է արել բոլոր երկրներին, հատկապես՝ թեկնածու երկրներին, միանալ ԵՄ պատժամիջոցներին: Եվրամիությունը նաև մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մինչև 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։

1Lurer.am