Ուկրաինայում զոհվել է 31 հայ

«Ուկրաինայում դեռևս շարունակվում է պատերազմական ծանր վիճակը, դրան զուգահեռ այսօր Ուկրաինայում վառելիքի ճգնաժամ կա, որը խնդիրներ է ստեղծում տնտեսության համար: Ծանր մարտեր են տեղի ունենում Դոնբասի և Լուգանսկի, Դոնեցկի ուղղությամբ, հարավում էլ՝ Խերսոնում և Զապորոժիեում: Ռուսաստանը ծանր տեխնիկա է օգտագործում Ուկրաինայի դեմ: Այսօր Լուգանսկի մարզպետը հայտարարեց, որ Սևերոդոնեցկից ուկրաինական զորքերը տեղահանվեն: Մարզպետի խոսքով՝ քաղաքը 90 տոկոսով ավերված է, և վերականգնելու համար պիտի նախ այնտեղ մնացած փլատակներից ազատվել, ինչն այս պահին անհնար է»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների ստույգ թիվ դեռ չկա։

«Երեկ Սևերոդոնեցկի պաշտպանության ընթացքում մեր հայ տղան զոհվեց, Կրամատորսկ քաղաքից էր»,- հայտնել է Մկրտչյանը:

«Հայերի միությունը պատերազմի առաջին իսկ օրից ոնց աշխատել է, հիմա էլ շարունակում է նույն կերպ, որպեսզի բավարարվեն մեր հայրենակիցների խնդիրները»,- եզրափակել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Armenia today