«Հրապարակ». ՔՊ-Ն ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել և պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։

Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ առաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը և հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությանը։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենևին էլ մրցունակ չեն»:

News.am