Մակունցն ու Ջո Բայդենը հանդիպել են

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Ըստ հաղորդագրության` հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին, սակայն դեսպանությունն այսօր է այդ մասին հայտնում։

Դիվանագիտական կառույցը հանդիպման մանրամասները չի ներկայացնում։

Sputnik Արմենիա