Պաշտպաններ․ 5 ամիս է՝ դատավորը չի սկսում Դավիթ Տոնոյանի դատական քննությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորը հինգ ամիս է՝ չի սկսում դատական քննությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն են տարածել Տոնոյանի շահերի պաշտպանները;

«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27062022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

News.am