Պուտինը հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ վիճակում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման սկզբում։

«Այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք, կատարվում է։ Ապրանքաշրջանառությունն աճում է. Անցյալ տարի այն աճել է ավելի քան 16 տոկոսով, մեր վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին աճել է մոտ 5.5 տոկոսով, այսինքն՝ կայուն աճը շարունակվում է։

Բայց ամենակարևորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թ. մեր համատեղ պլանը (ոուս-ադրբեջանական համագործակցության)։ Մեզ մոտ ամեն ինչ առաջ է շարժվում: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք նորից քննարկելու այս թեման: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն գաղափարների համար, որոնք դուք ձևակերպեցիք մեր ոչ պաշտոնական շփման, ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Այն գործնական էր բառիս ամենաբարձր իմաստով, գործընկերները շատ հետաքրքիր առաջարկներ արեցին տարածաշրջանային համագործակցության զարգացման մասով։ Ուստի, ամեն դեպքում, մեր հանդիպումն արդեն օգտակար էր, և երկկողմ հարաբերություններն այժմ լրացուցիչ խթան կստանան մեր երկկողմ զրույցից»,- ասել է Պուտինը։

Ալիևը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն ապագայում կշարունակեն հաջողությամբ զարգանալ։ «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասել է նա։

News.am