2022-06-30 12:44
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ». Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երևույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը:
Թե ինչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո՝ դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլև սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»»։