Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Սերգեյ Չիչոյանին և Կարեն Բիշարյանին:

Սերգեյ Չիչոյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր, իսկ Կարեն Բիշարյանի օգտին՝ 68 պատգամավոր։

Սերգեյ Չիչոյանը ԲԴԽ անդամ է։ Կարեն Բիշարյանը Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ էր, ապա դարձավ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Aysor.am