«Դիմադրության» շարժման ակցիան՝ ԱԺ-ի մուտքի մոտ. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել (ուղիղ եթեր)

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

 


Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում: Այդ թվում կարմիր ու սև բերետավորներ: Ոստիկանները շթղա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել:

News.am