2022-07-04 11:07
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Sputnik Արմենիա