Խամոյանը՝ Էլինար Վարդանյանի ու Արթուր Ղազինյանի՝ «Հայաստան» խմբակցությունը լքելու մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ խմբակցությունը լքելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նշենք,որ համացանցում շարունակվում են լուրեր տարածվել Էլինար Վարդանյանի ու Արթուր Ղազինյանի՝ «Հայաստան» խմբակցությունը լքելու մասին:

Մեզ հետ զրույցում Ագնեսա Խամոյանը հերքեց Էլինար Վարդանյանի վերաբերյալ տեղեկությունը, ինչ վերաբերվում է Արթուր Ղազինյանին,Ագնեսա Խամոյանն ասաց,որ չի մեկնաբանում:

Հիշեցնենք,որ ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը չէր հերքել իր՝ խմբակցությունը լքելու ու մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները: