Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։ Այս պահին կարող եմ միայն ասել` այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,– գրել է Ղազինյանը։
Նա նաև հայտնել է, որ շարունակելու է մասնակցել «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաներին, իսկ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներին մաղթել է քաղաքական շրջահայացություն և հաջողություն։
«Հավատացեք` այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք»,– նշել է Ղազինյանը։
Sputnik Արմենիա