Չավուշօլղու․ Հայ և թուրք բանագնացների հանդիպումները առիթ են հանդիսանում առանց միջնորդների հաղորդակցվել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված հայտարարությամբ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններն առանց միջնորդների կարգավորել։ «Հատուկ բանագնացների հանդիպումները առիթ են հանդիսանում առանց միջնորդների հաղորդակցվել։ Երկկողմ վստահությունը բարձրացնող քայլերն իրար մեջ քննարկում են»,–նշել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ միևնույնն է Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։

Չավուշօղլուն նաև հայտնել է, թե Հայաստանում ծայրահեղական խմբերը չեն ցանկանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում և մշտապես հարձակվում են վարչապետի տան վրա։

Թուրքիայի ԱԳ նախարարն առանց «Զանգեզուրի միջանցք» ասելու շեշտել է, թե պետք է կյանքի կոչվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորված ենթակառուցվածները։

News.am