«Ժողովուրդ»․ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԿԳՐԵՆ, ՄԻՆՉԵՎ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԳՆԱԼԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած նորընտիր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալուն:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը և գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն և ազատման դիմում կգրեն»,- գրում է թերթը:

«Ժողովրդի» տեղեկություններով` միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գևորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի: «Բանն այն է, որ նա թեև դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաև «Մարտի մեկի» գործով մեղադրող դատախազներից մեկն է և ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»,- փոխանցում է թերթը:

Sputnik Արմենիա