Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի

Փարիզի Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Marianne հրատարակությունը` հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։

Այդ փաստաթղթերում նշում է, որ Էյֆելյան աշտարակն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։

Մի քանի մասնագետներ հայտարարել են, որ այն պետք է ամբողջությամբ ապամոնտաժել, վերանորոգել և նորից ներկել, մինչդեռ 2024 թվականին` Փարիզում Օլիմպիական խաղերին ընդառաջ, միայն կոսմետիկ վերականգնում է նախատեսված։

Սակայն, մյուս կողմից, փորձագետները կարծում են, որ ներկի նոր շերտը հնի վրա կավելացնի կոռոզիան։

«Եթե Գյուստաֆ Էյֆելը ողջ լիներ և այցելեր այնտեղ, ապա ուշագնաց կլիներ»,–գրել է պարբերականը։

SETE ընկերությունը, որը ղեկավարում է տեսարժան վայրերը, չի ցանկանում երկար ժամանակ փակել աշտարակը վերանորոգման համար, քանի որ դրա հետևանքով գումարներ կկորցնեն։ Էյֆելյան աշտարակը Դիսնեյլենդից, Լուվրից և Վերսալից հետո Փարիզի ժողովրդականություն վայելող չորրորդ տեղն է։ Ամեն տարի Էյֆելյան աշտարակ են այցելում մոտ վեց միլիոն զբոսաշրջիկներ։

Աշտարակը կառուցել են 1889 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կառույցը կդիմանա մոտ 20 տարի, սակայն 133 տարի անց աշտարակն իր տեղում է համապատասխան խնամքի շնորհիվ։

Sputnik Արմենիա