Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից

Ռուսական պատվիրակությունը չի ծրագրում դուրս գալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կազմից։ Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի հարթակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Եթե ինչ-որ մեկը երազում է, որ մենք դուրս կգանք ԵԱՀԿ ԽՎ-ից, չարաչար սխալվում է։ Որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ հիմնադիր երկրների թվում է եղել»,-ասել է քաղաքական գործիչը։

Ըստ Ջաբարովի՝ հենց դա է ԵԱՀԿ-ի տարբերությունը ԵԽԽՎ-ից, քանի որ երբ Ռուսաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, վեհաժողովն արդեն գոյություն ուներ։

Sputnik Արմենիա