ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել նավթի, նավթամթերքի և գազի արտահանման աշխարհագրությունը
Մոսկվան մտադիր է հետևողականորեն ընդլայնել նավթի, նավթամթերքի և բնական գազի աշխարհագրությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը վերաբերում է Ինդոնեզիայում G20-ի արտգործնախարարների խորհրդին Սերգեյ Լավրովի առաջիկա մասնակցությանը։
«Ռուսաստանը նպաստում է պարենային և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը` բարեխղճորեն կատարելով պայմանագրային իր պարտավորությունները։ Այս տարի մտադիր ենք մոտ 50 մլն տոննա հացահատիկ ուղարկել արտասահման։ Հետևողականորեն ընդլայնելու ենք նավթի, նավթամթերքի և բնական գազի արտահանման աշխարհագրությունը», – նշում է ԱԳՆ–ն։
Ըստ գերատեսչության` պարենի, պարարտանյութի և վառելիքի պակասուրդը լրջորեն սրվում է Արևմուտքի միակողմանի ոչ լեգիտիմ պատժամիջոցների պատճառով։
«Դրանց կործանարար հետևանքների հիմնական բեռն ընկնում է այն զարգացող երկրների վրա, որոնք ինքնապահովման բավարար ռեսուրսներ չունեն։ Շարունակելու ենք դրանց ամբողջական չեղարկմանը հասնելու քաղաքականությունը և պահպանել բազմակողմանի առևտրի բաց բնույթը», – ասվում է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա