Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՐՍՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 90 ՀԱԶԱՐՈՎ

Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Telegram-ի իր ալիքում ներկայացրել է «Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի թարմ վիճակագրությունը»։

«Վերջին երեք ամսում հանրապետությունում թերսնվածների թիվն ավելացել է 90 հազարով։

Ընդ որում, Հայաստանում թերսնվածների ընդհանուր թիվը 500 հազար է։

Պարենային ապրանքների գների սրընթաց աճը հատկապես հարվածում է բնակչության առավել խոցելի շերտերին՝ վերջին չորս տարիների ընթացքում ժողովրդի հաշվին հարստացած իշխող ոհմակի շքեղ կյանքի ֆոնին»,- գրել է նա։

Verelq.am