ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՄԱՌՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ MASTERCARD-Ի ՀԵՏ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀՐԱՇԱԼԻ ՆՎԵՐՆԵՐ
Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝
• ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք
• հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում
• սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ
• ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով հագեցած այգի
• ընթրիք ռեստորանում կամ
• երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։
Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ։
Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։ Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:
Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: