Բորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդիպաշտոններից:

Նա այս մասին այսօր ասել է իր նստավայրի մոտ տեղադրված ամբիոնից` դիմելով Մեծ Բրիտանիայի հանրությանը։

Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև կառավարության և կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը` միաժամանակ ասելով, որ նոր ղեկավարի ընտրության մեկնարկն արդեն տրված է։

Բորիս Ջոնսոնը նաև պատրաստականություն է հայտնել աջակցելու Բրիտանիայի նոր վարչապետին ու կուսակցության ղեկավարին։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեծ Բրիտանիայում մեկ օրում կառավարության 36 աշխատակից է հրաժարական տվել։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը, ինչպես նաև առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել: Հետո ևս 5 նախարարներ հրաժարական տվեցին` կոչ անելով Մեծ Բրիտանիայի վարչապետին վայր դնել իր լիազորությունները:

Sputnik Արմենիա