Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԻՐԵՆՑ ՀԵՏԱՔՐՔՐՔՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՊ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԻ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։
Թեման տարբեր դիտանկյուններից բազմիցս վերլուծել եմ, ևս մեկ անգամ չեմ անդրադառնա։
Դա ենթադրում էր միանգամից մի քանի օրենքներում տեխնիկական փոփոխություններ։ Մի մասն էլ վերաբերվում է ԳՇ-ՊՆ-ԱԽ-վարչապետ հարաբերություններին։
Սրա մասին 4-5 ամիս է խոսում ենք, մի 4 ամիս առաջ նույնիսկ ՊՆ-ին, ԳՇ-ին գրավոր առաջարկ-դիտարկումներ ենք ներկայացրել, բայց իշխանության համար սա քաղաքական որոշում է և վերջ ու դրա համար նույնիսկ չեն էլ արձագանքել։ Խնդիր է դրված ԱԺ-ում անցկացնել։
Անկեղծ ասած չեմ հասկանում սպասումները կամ հարցադրումները, թե «կարևոր փաթեթ» էր «բարեփոխում», եթե ընդդիմությունը ԱԺ-ում լիներ պաշտպանության նախարարին հարցակոխ կաներ։
Այսքան ժամանակ դեռ պարզ չդարձա՞վ, որ սրանց համար կարևորը կանդիցանեռով սենյակում նստելն ու պարգևավճար ստանալն է, ձեռքի հետ էլ տենդեռ կամ արտոնություններ կպցնելը, գործուղումներ գնալը, բանակը կուսակցական դուքյանի վերածելը, ինչի մասին մանդատով, դրանից առաջ՝ առանց մանդատ, մեռանք խոսելով։
Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։
Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը, թե սահմանային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները։
Իրենց հետաքրքրքում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի»։