ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի պարեկներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։ Այն շուտով ներդրվելու է ողջ երկրում։

Sputnik Արմենիա