Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԻՐՈՂ ՔԱՈՍԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ՄԵՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմի ժամանակ տիրող քաոսը իշխանությունը ձևակերպել է օրենսդրական նորմի մեջ հուլիսի 7-ի ԱԺ արտահերթ նիստում՝ հավանություն տալով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին։

 


Ըստ այդ փոփոխությունների՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այսուհետ կունենա պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։ Փոփոխություններին համապատասխան՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, թեև պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այնուամենայնիվ, նախարարի բացակայության դեպքում նրա գործառույթները չի կատարի։

Հաշվետվողականությունը կտարածվի պաշտպանական գնումների վրա: Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից կվերցնի նյութական աջակցության հարցերը, որպեսզի բանակի ղեկավարությունն ազատվի տնտեսական խնդիրներից և կենտրոնանա պաշտպանական առաջադրանքների վրա։

«Խախտվել է գործառույթների և պարտականությունների սահմանազատման ողջ համակարգը։ Ռազմական գործողությունների դեպքում որոշումների կայացման պատասխանատվությունը կարող է խախտվել։ Այս օրենքն էլ ավելի է շփոթեցրել։ Պարզ չէ, թե որ պաշտոնյաներն ինչի համար են պատասխանատու, ինչ գործառույթներ են կատարում վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԽ քարտուղարը»,- News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

News.am