«Հրապարակ»․ ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՉԻ ՏՎԵԼ

Հայաստան ժամանած «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ներդրումներ անելու խոստում չի տվել։ «Հրապարակ» թերթը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի հետ հանդիպում էր ունեցել Բիլզերյանը, հարցրել է` ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։

«Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,- կարճ պատասխանել է նախարարը։

Հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել և տեղեկացրել, որ հանդիպել է Հայաստան ժամանած Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։

Թերթը հիշեցրել է, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն մնաց օդում:

Sputnik Արմենիա