Պուտինը պարենի հետ կապված լարված իրավիճակ է կանխատեսել աշխարհում

Պարենի համաշխարհային շուկաներում իրավիճակը լարված է լինելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը պետք է ներքին շուկա ապահովի՝ բոլոր հիմնական սննդամթերքներով։

«Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի հանգամանքների բերումով պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում իրավիճակը լարված է լինելու։ Ուստի, առաջին հերթին, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր գյուղմթերք արտադրողների աշխատանքի արդյունքները, որպեսզի ներքին շուկան, ռուսական շուկան ապահովենք հիմնական սննդամթերքներով և անհրաժեշտ ուշադրություն դարձնենք մթերքների վերամշակման ոլորտին»,- հանձնարարել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ շուկաներում լարվածությունը կապված է «որոշ գործընկերների սխալ գործողությունների հետ»։ Պուտինը հավելել է, որ դա «նրանց խնդիրներն են», բայց դրանք կանդրադառնան նաև Ռուսաստանի քաղաքացիների վրա։

News.am