ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում։

Գերատեսչությունը վստահեցնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Sputnik Արմենիա