2022-07-11 19:15
Լրատվական գործակալություններ
Վարուժան Գեղամյան․ Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է։
Թուրքիայի պարտադրած օրակարգով, Թուրքիայի պարտադրած նախապայմաններով հարաբերությունների կարգավորումը մի քայլով մեզ մոտեցնելու է վերջնական հանձմանը։ Թեև փաթեթավորումն, ինչ խոսք, գեղեցիկ է. շնորհավորանքներ, խաղաղության մասին երգեր և այլն»։
Yerevan Today