ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չի եղել։ Ռիա Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Եթե մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլինի, որ բանակցությունները տեղի ունենան առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, բայց դեռ չենք ստացել պատասխան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի արդեն չորս հանդիպում են անցկացրել: Վերջին հանդիպումները կայացել են Վիեննայում հուլիսի 1-ին։

Բանագնացներ առաջին հանդիպումը կայացել է այս տարվա հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին` կրկին Վիեննայում։

Panorama.am