Նախատեսվում է 2023 թ․ բարձրացնել կենսաթոշակներն, նպաստները և նվազագույն աշխատավարձը

2023 թվականին Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու աշխատավարձերը:

«Նախատեսում ենք 2023 թվականին բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա ասաց, թե հիմա քննարկում են 2023 թվականի բյուջեն. լինելու են կենսաթոշակների բարձրացումներ՝ մինչև վեց հազար դրամ:

Aysor.am