2022-07-13 19:54
Լրատվական գործակալություններ
Արգիշտի Գևորգյանը վերցնում է պատգամավորական մանդատը․ նա օգոստոսի 1-ին մեկնելու է եռամսյա զորահավաքի
«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը վերցնում է պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը։
«Ես նույնպես եռամսյա զորավարժություններին մասնակցելու ծանուցագիր եմ ստացել։ Օգոստոսի 1-ին մեկնում եմ զորավարժության։ Հետագա աշխատանքս կերևա վերադառնալուց հետ»,- նշեց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին անդամ Արթուր Ղազինյանը վայր է դրել մանդատը։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: