2022-07-13 19:55
Լրատվական գործակալություններ
Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները
Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ, որոնք անցկացվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, ավարտվել են։
«Բանակցություններն ավարտվել են»,-ՌԻԱ Նովոստիին ասել է աղբյուրը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հասնելու հույսերը մեծ են։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ ռուսական գյուղմթերքի արտահանման ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում պատժամիջոցների առկայությունը։
News.am