ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական քաղաքականության շրջանակներում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունը, մասնավորապես, ֆինանսավորել է Արարատ քաղաքի հիվանդանոցում ուլտրաձայնային ախտորոշման կաբինետի բացումն ու սարքավորումը։ Սա տեղի բնակչությանը կտրամադրի որովայնի սոնոգրաֆիայի, վահանաձև գեղձի և կրծքագեղձի դիագնոստիկայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, էխոսրտագրության, անոթների դուպլեքս սկանավորման և այլ բժշկական ծառայություններ։
Բացի այդ, պետության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը աջակցություն է ցուցաբերել Արարատ քաղաքի պոլիկլինիկայի վեց բժշկական սենյակների վերանորոգման ծրագրին։
Օրերս ընկերությունն ավարտեց նաև Արարատ խոշորացված համայնքի բնակիչների տարեկան անվճար բուժզննման ծրագրի իրականացումը։ Ընկերությունը հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համատեղ բնակիչներին անվճար բուժզննում անցնելու հնարավորություն է տվել։ Ծրագրի իրականացման երեք ամիսների ընթացքում համայնքի 350 բնակիչ անցել է անվճար հետազոտություն և ստացել է բժշկական խորհրդատվություն։
Անատոլի Գոգոտին, ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության գլխավոր տնօրեն. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը սոցիալապես պատասխանատու ընկերություն է, և, հետևաբար, այն հնարավորինս շատ ներդրումներ է կատարում իր ներկայության մարզերում սոցիալական ենթակառուցվածքների և հումանիտար ծրագրերի զարգացման համար: Ամեն տարի ընկերությունը միջոցներ է հատկացնում սոցիալական խնդիրների լուծման համար։ Այդ միջոցների նպատակային և արդյունավետ իրականացումը ծառայում է քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, ընդլայնում և խորացնում է պետական և մունիցիպալ կրթական և բժշկական ծրագրերը»։
Արարատի միավորված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյան. «Մեր մարզում աշխատանքի ողջ ընթացքում, որը կազմում է մոտ 15 տարի, ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շատ զգայուն է եղել բնակիչների և մունիցիպալ խնդիրների նկատմամբ։ Ընթացիկ բժշկական ծրագրերի իրականացումն ուղղված է մեր քաղաքացիների բժշկական օգնության մակարդակի բարձրացմանը, իսկ ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին զգալիորեն մեծացնում է համայնքի ենթակառուցվածքային զարգացման հնարավորությունները։ Հուսով եմ, որ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության փորձը օրինակ կդառնա քաղաքի մյուս խոշոր գործատուների համար»։